00:00:00

Գեղարքունիքի մարզում բախվել են Mercedes-ն ու УАЗ-ը․ կան վիրավորներ

20:43, 21 օգոստոս 2021 Պատահարներ

Այսօր՝ օգոստոսի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 16:40-ի սահմաններում, Երևան-Սևան-Դիլիջան ավտոճանապարհի 67 կմ հատվածում բախվել են Mercedes և УАЗ մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն: Բախման հետևանքով УАЗ-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 200 մետր պտտվելով, հայտնվել Սևանա լճի ափամերձ ձորակում: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր