00:00:00

Փրկարարները ջրանցքից դի են դուրս բերել

19:21, 21 օգոստոս 2021 Պատահարներ

Օգոստոսի 21-ին, ժամը 10:05-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մրգաշեն գյուղում գտնվող ջրանցքի մոտակայքում հայտնաբերվել է քաղաքացու հագուստ․ ենթադրվում է, որ քաղաքացին ընկել է ջրանցքը։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը: Ժամը 17։21-ին փրկարարները Արզնի-Շամիրամ ջրանցքում հայտնաբերել են քաղաքացու դին և դուրս բերել ջրանցքից։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր