00:00:00

Կոտայքում բախվել են Mercedes-ն ու LADA-ն. LADA-ն հայտնվել է դաշտում․ քույր ու եղբայր տեղափոխվել են հիվանդանոց

14:15, 19 օգոստոս 2021 Պատահարներ

Կոտայքի մարզում այսօր, օգոստոսի 19-ին՝ ժամը 07։10-ի սահմաններում Երեւան-Սեւան ավտոճանապարհի 46 կմ հատվածում բախվել են Mercedes եւ LADA 2114 մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը։ Վթարի հետեւանքով LADA-ն դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ հայտնվել դաշտում։ Վթարի հետեւանքով LADA-ի ուղեւորներ՝ 10-ամյա Լիլիթ եւ Արթուր Վ․-երը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։  Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։  Կայքի տեղեկություններով՝ վիրավորները երկվորյակներ են։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր