00:00:00

Արագածոտնում 75-ամյա վարորդը Volkswagen-ով մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել է ձորում․ նա տեղափոխվել է հիվանդանոց

16:48, 17 օգոստոս 2021 Պատահարներ

Արագածոտնի մարզում այսօր՝ օգոստոսի 17-ին՝ ժամը 07։00-ի սահմաններում, Երեւանի բնակիչ 75-ամյա Ալբերտ Ավետիսյանը իր վարած Volkswagen մակնիշի ավտոմեքենայով Երեւան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 36 կմ հատվածում, դեռեւս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, եւ մոտ 80 մետր մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել ձորում։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը։ Վթարի հետեւանքով վարորդը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն։ Փաստի առթիվ  նյութեր են նախապատրաստվում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր