00:00:00

Արագածոտնի մարզում բախվել են BMW X5-ն ու Mercedes-ը. BMW-ն գլխիվայր շրջվել է, Mercedes-ն էլ բախվել է արգելապատնեշին

21:45, 14 օգոստոս 2021 Պատահարներ

Այսօր՝ օգոստոսի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:  Այս մասին հայտնում  է shamshyan.com-ը: Ժամը 18:30-ի սահմաններում, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 29 կմ հատվածում բախվել են 32-ամյա Դավիթ Խաչատրյանի BMW X5 մակնիշի և 37-ամյա Գևորգ Հովհաննեսյանի վարած Mercedes E-200 մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 2 հոգի օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Աշտարակի հիվանդանոցի բժիշկների կողմից տեղում առաջին բուժօգնությունն են ստացել: Բախման հետևանքով BMW-ն գլխիվայր շրջվել է, իսկ Mercedes-ը բախվել է երկաթե արգելապատնեշին: Փաստի առթիվ Վ. Էլոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է տեղում բուժօգնությունը ստացած քաղաքացիների ինքնությունը:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր