00:00:00

«Խոսրովի անտառ» պետական արգելոցի հարակից տարածքում բռնկված հրդեհը մարվել է

19:39, 14 օգոստոս 2021 Պատահարներ

Այսօր՝ օգոստոսի 14-ին «Խոսրովի անտառ» պետական արգելոցի Խոսրով տեղամասի հարակից տարածքում բռնկված հրդեհը մարվել է։ Այս պահին ընթանում են ծխացող օջախների մարման աշխատանքներ. իրավիճակը վերահսկելի է։ Ինչ վերաբերում է հրդեհի հետևանքով կրած վնասի չափին, նախնական գնահատականով այրվել է մոտ 10 հա խոտածածկ տարածք։ Հարգելի՛ քաղաքացիներ, ամռան շոգ եղանակը միշտ էլ հրդեհների առաջացման որոշակի ռիսկերի է բերում։ Հնարավոր հրդեհներից և դրանց անկանխատեսելի հետևանքներից խուսափելու համար հորդորում ենք խստորեն հետևել հակահրդեհային նորմերի պահպանմանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր