00:00:00

35-ամյա տղամարդը նետվել է Դավթաշենի կամրջից

10:23, 14 օգոստոս 2021 Պատահարներ

Երևանում ինքնասպանության հերթական դեպքն է գրանցվել։ Տեղեկությունը հայտնում է shamshayn.com–ը։ Երեկ` ժամը 19։30-ի սահմանում, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 և ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններն անհայտ քաղաքացուց ահազանգ են ստացվել, որ մի տղամարդ նետվել է Դավթաշենի կամրջից։ Նշված վայր են մեկնել ոստիկանները, քննիչներն ու փրկարարները։ Վերջիններս մեծ դժվարությամբ են դին դուրս բերել անվտանգ վայր և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Իրավապահները պարզել են, որը մահացածը Շիրակի մարզի բնակիչ, 35-ամյա Վաղինակ Մ.-ն է։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր