00:00:00

Էջմիածնում «Փոթորիկ» անվամբ 21-ամյա երիտասարդի են դանակահարել

19:09, 13 օգոստոս 2021 Պատահարներ

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում օգոստոսի 12-ին Արմավիրի մարզում տեղի ունեցած դանակահարության փաստով։ Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը: Այդ օրը ժամը 21։05-ի սահմաններում «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ «Կրծքավանդակի ձախ կեսի կտրած ծակած վերք, ձախ ազդրի և աջ հետ ականջային շրջանի կտրած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորն իրենց ասել է, որ վնասվածքները ստացել է վայր ընկնելու հետևանքով։  Վաղարշապատի ոստիկանները պարզել են, որ վիրավորը Արմավիրի մարզի բնակիչ 21-ամյա Փոթորիկ Մ-ն է։ Նա նույն օրը՝ ժամը 20։00-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Մ.Խորենացի փողոցում վիճաբանություն է ունեցել Արմավիրի մարզի բնակիչ 23-ամյա Կարեն Ա․-ի հետ, որի ժամանակ էլ Կարեն Ա-ն, ով ընկերական շրջապատում հայտնի է «Կայծակ» մականվամբ, իր մոտ եղած սուր կտրող-ծակող գործիքով հարվածել է Փոթորիկ Մ-ին։ Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ Կարեն Ա․-ին և հանցագործության գործիք՝ դանակը հայտնաբերելու ուղղությամբ:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր