00:00:00

Հրդեհ՝ N զորամասի տարածքում. այրվել են մոտ 2,5 հա խոտածածկ տարածք, 150 պատուհանի փայտե շրջանակ եւ 15 փայտակոճ

10:12, 12 օգոստոս 2021 Պատահարներ

Օգոստոսի 11-ին, ժամը 18։00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Արշակունյաց պողոտայի մոտակայքում գտնվող ՊՆ պահեստներում։ Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։38-ին, մարվել՝ 18։45-ին: N զորամասի տարածքում այրվել են մոտ 2,5 հա խոտածածկ տարածք, 150 պատուհանի փայտե շրջանակ եւ 15 փայտակոճ։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են զորամասի հրշեջները։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր