00:00:00

Գառնի գյուղում այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ

09:19, 11 օգոստոս 2021 Պատահարներ

Օգոստոսի 10-ին, ժամը 16:32-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գառնի գյուղի Սեյսմիկ կայանի մոտակայքում այրվում է այգի։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:12-ին, մարվել՝ 20:40-ին: Այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են նաև համայնքապետարանի և «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության» աշխատակիցներ՝ ընդհանուր 20 մարդ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր