00:00:00

Փոքր բաժակ ջրում փորձում են փոթորիկ փնտրել․ Ռուստամյանը՝ կուսակցությունից Աղվան Վարդանյանին հեռացնելուց

15:32, 07 մայիս 2018

«Ինքս անձամբ չեմ հավակնում ու չեմ պատրաստվում որևէ կերպ մտնել կառավարության կազմ: Բայց մենք չենք պատրաստվում մենակ թողնել Նիկոլ Փաշինյանին»,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Վերջինս հայտնեց, որ քանի որ Աղվան Վարդանյանը հեռացվել է խմբակցությունից, իհարկե նաև կուսակցությունից, նրա փոխարեն խմբակցության քարտուղար կլինի Արմենուհի Կյուրեղյանը: «Աղվան Վարդանյանի հետ կապված էլ ինչ ասես ասացին, առաջին նախագահն էր նաև անդրադարձել, մի փոքր բաժակ ջրում փորձում են փոթորիկ փնտրել: Ավան Վարդանյանն առաջնորդվել է իր սահմանադրական իրավունքով ու խղճով ու վայր է դրել մանդատը: Ոմանք «Դաշնակցության» ավանդույթներից ցնցումների մեջ են ընկնում, բայց այդ կուսակցությունը հենց այդ ավանդույթների շնորհիվ է պահպանվում»,-նշեց Ռուստամյանը: Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե լուրեր կային, որ Վարդանյանն ու Հրանտ Մարգարյանն են հակասություններ ունեցել, և նաև սա առիթ է հանդիսացել, որպեսզի Աղվան Վարդանյանին հեռացնեն կուսակցությունից, Ռուստամյանն արձագանքեց. «Տարբեր լուրեր շրջանառեցին: Հակասությունները «Դաշնակցությունում» անձերի մեջ չի կարող բերել որևէ անձի նկատմամբ հետապնդման, անձը չի կարող որևէ մեկի ճակատագիրը տնօրինել, մենք կոլեգիալ մարմին ենք, կոլեգիալ մարմինն է որոշում»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր