00:00:00

Անձերի անուններ չեն քննարկվել․ Ռուստամյանը՝ նոր ձեւավորվելիք կառավարության մասին

15:24, 07 մայիս 2018

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի խոսքով՝ նախորդ ընտրությունների ժամանակ ամենամեծ խնդիրը ընտրակաշառքն է, արտահերթ ընտրություններին դա պետք է բացառվի: Այս մասին նա նշեց այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին: Ինչ վերաբերում է արտահերթ ընտրությունների ժամկետներին, պատգամավորը նշեց, որ ողջամիտ ժամկետներ են պետք: «Նույն Նիկոլ Փաշինյանն ու շարժման մյուս ղեկավարները հասկանում են, որ դա անհրաժեշտ է, և պետք է ապահովվի բոլոր ուժերի մասնակցությունը: Մենք չենք ուզում, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը չհաջողի լուծելու բոլոր այն խնդիրները, որոնք դրել է իր առջև: Ի վերջո, սա շարժման հաջողությունը պիտի լինի, և այստեղ ՀՅԴ-ն պատրաստ է իր ներուժը դնի, որպեսզի չձախողվի արարման փուլը՝ երկրորդ փուլը: Կադրերի նշանակումը շատ կարևոր է, պետք է մարդկանց մոտ կասկած չլինի, որ տվյալ մարդը, որ նշանակվել է, լավագույնս է համապատասխանում այդ պաշտոնին»,-նշեց Ռուստամյանը: Հարցին, թե պորտֆելների հարցը քննարկվել է վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի հետ, նա պատասխանեց. «Մենք խոսել ենք այն սկզբունքերի մասին, որոնք, ըստ մեզ, ճիշտ է դնել նոր կառավարության հիմքում: Անձերի անուններ չեն քննարկվել»: Նա չբացառեց, որ կարող է ազգային համաձայնության կառավարություն լինել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր