00:00:00

Ավտովթար՝ «Ջրաշխարհ»-ի մոտ․ վթարից հետո վարորդներից մեկը վրաերթի է ենթարկվել

10:21, 10 օգոստոս 2021 Պատահարներ

Օգոստոսի 9-ին՝ ժամը 02։54-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում՝ «Ջրաշխարհ»-ի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին։ Դեպքի վայր է մեկնել Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը: Պարզվել է, որ բախվել են «Mercedes ML» և «Nissan Teana» մակնիշների ավտոմեքենաները, այնուհետև վարորդներից մեկը վրաերթի է ենթարկվել։ Փրկարարները վարորդներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենաներին․ տուժածները հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 համալսարանական հվանդանոց, որտեղ վրաերթի ենթարկված վարորդը գիտակցության չգալով՝ մահացել է։ Փրկարարները հոսանքազրկել են «Mercedes ML» և «Nissan Teana» մակնիշների ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր