00:00:00

Վանաձորում ծառն ընկել է կայանված ավոտեմեքենաների վրա

23:17, 09 օգոստոս 2021 Պատահարներ

Օգոստոսի 9-ին, ժամը 17։22-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծ պողոտայի շենքերից մեկի մոտակայքում կայանած երկու ավտոմեքենաների վրա ծառի ճյուղ է ընկել, տուժածներ չկան։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ քամու հետևանքով ծառի ճյուղը ընկել է Տիգրան Մեծ պողոտայում գտնվող զրուցարան-տաղավարի և մոտակայքում կայանած «Mitsubishi Airtrek» (վարորդ՝ Գ․ Մ․) և «Volkswagen Golf» մակնիշի (վարորդ՝ Ժ․ Ա․) ավտոմեքենաների վրա։ Փրկարարները ճյուղը մասնատելով ավտոմեքենաները դուրս են բերել ճյուղի տակից։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր