00:00:00

Ողբերգական վթար՝ Կոտայքում. Opel-ը բախվել է բետոնե սյանը. հայրը,մայրն ու երեխան մահացել են

19:35, 09 օգոստոս 2021 Պատահարներ

Այսօր ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։50-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 17 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում Opel Corsa մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել կամրջի բետոնե սյանը, հայտնում է shamshyan.com-ը: Վթարի հետևանքով 3 հոգի, 2-ը՝ տեղում, 1-ը՝ հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին, մահացել են։ Մահացածներից մեկին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա։ Փաստի առթիվ Աբովյանի քննչական բաժնում ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածների ինքնությունը։ Կայքի տեղեկություններով՝ մահացածներն ընտանիքի անդամներ են՝ հայրը, մայրը և նրանց երեխան։ Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր