00:00:00

Երևանում շինարարական աշխատանքներ կատարելիս տանիքից անզգուշաբար 63-ամյա տղամարդ է ցած ընկել

22:49, 06 օգոստոս 2021 Պատահարներ

Երեկ՝ օգոստոսի 5-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 14։40-ի սահմաններում թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի տղամարդ, ով, գիտակցության չգալով, մահացել է։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացողը Երևանի բնակիչ՝ 63-ամյա Արտաշես Գալստյանն էր, ով նույն օրը, ժամը 14։00-ի սահմաններում Լեոյի փողոցի 54 հասցեում իրականացվող շինարարական աշխատանքներ կատարելու ժամանակ տանիքից անզգուշաբար ցած է ընկել։ Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում, քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածն աշխատում էր «Արարատ» ՍՊԸ-ում՝ որպես եռակցող։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր