00:00:00

Արմավիրում մոտոցիկլը բախվել է Mazda-ին, ինչից հետո այն կողաշրջվել է, մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com

21:09, 05 օգոստոս 2021 Պատահարներ

Այսօր ավտոմեքենայի և մոտոցիկլի բախում է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 15։20-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 19 կմ հատվածում Արմավիրի մարզի բնակիչ՝ 21-ամյա Ռոման Խալիլյանը իր վարած Hayasa մակնիշի առանց համարանիշի մոտոցիկլետով բախվել է Արմավիրի մարզի բնակիչ՝ 66-ամյա Հակոբ Մանուկյանի վարած Mazda մակնիշի ավտոմեքենային, տեղեկացնում է shamshyan.com–ը։ Վթարի հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, իսկ մոտոցիկլավարը օպերատիվորեն ժամանած «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։ Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր