00:00:00

Նաիրիի բաժնի ՊՊԾ ոստիկանները թմրանյութ են հայտնաբերել. 35-ամյա բնակիչը այն գնել էր սոցիալական կայքի միջոցով

19:54, 05 օգոստոս 2021 Պատահարներ

Հուլիսի 8-ին ոստիկանության Նաիրիի բաժնի ՊՊԾ խմբի ոստիկանները Նոր Հաճըն քաղաքում ծառայություն իրականացնելիս, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, ոստիկանության Նոր Հաճընի բաժանմունք բերման ենթարկեցին նույն քաղաքի Թումանյան փողոցի 35-ամյա մի բնակչի: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին կաթուցիչ, դեղնականաչավուն և սպիտակ փոշենման զանգվածներ: Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ըստ բերման ենթարկվածի` դեղնականաչավուն զանգվածը սփայս տեսակի թմրանյութ է, որը գնել էր սոցիալական կայքի միջոցով ու պահում էր իր օգտագործման համար, իսկ փոշենման զանգվածը գտել էր քաղաքի լողավազաններից մեկի մոտ և պատկերացում չուներ, թե ինչ է: Փորձագետի եզրակացության համաձայն` հայտնաբերվածը թմրանյութ էր: Թմրամիջոցների ձեռք բերման հանգամանքները պարզվում են։ Քննությունը շարունակվում է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր