00:00:00

Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը շրջվել է․ կա երեք զոհ

21:07, 02 օգոստոս 2021 Պատահարներ

Թուրքիայի Անթալիա նահանգում ենթադրաբար ռուս զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուս է շրջվել, երեք մարդ զոհվել է, 16-ը՝ վիրավորվել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Milliyet-ին: Թերթի տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել Սիդե շրջանում: Ավտոբուսը, որը ռուս զբոսաշրջիկներին Մանավգաթայից տեղափոխելիս է եղել Անթալիայի օդանավակայան, անհայտ պատճառներով բախվել է բետոնե ցանկապատին ու կողաշրջվել: Նախնական տվյալներով՝ զոհվել է երեք, վիրավորվել՝ 16 մարդ: Տուժածներն ուղարկվել են մոտակա հիվանդանոցներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր