00:00:00

Սիրիայում սկսվել է Հալեպի հնագույն միջնաբերդի վերականգնումը

23:17, 02 օգոստոս 2021 Հասարակություն

Սիրիայում փորձագետները սկսել են վերականգնել Հալեպի միջնաբերդը, որի ենթարկվել էր գրոհայինների հարձակմանը: Այս մասին լրագրողներին հայտնել է նախագծի գլխավոր ինժեներ Ամինա Սաբունին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Փորձագետների կարծիքով՝ ճարտարապետական ​​հուշարձանը քանդվել է 20 տոկոսով: Նրանք այժմ վերստեղծում են միջնաբերդի հյուսիսային եւ արեւելյան պատերը, որոնք ամենաշատն են տուժել: Որոշ աշտարակներ ամբողջությամբ ավերվել են: «Մենք հետազոտություն ենք անցկացրել, պարզել ենք ավերածությունների աստիճանը: Նախ ցանկանում էինք օգտագործել օրիգինալ քարը, այսինքն՝ միջնաբերդը վերադարձնել իր սկզբնական տեսքին, սակայն որոշ տեղերում ավերումը շատ լուրջ է: Մենք պետք է ժամանակակից նյութ օգտագործենք»,- մեկնաբանել է Ամինա Սաբունին: Ինչպես հայտնել է միջնաբերդի թանգարանի տնօրեն Ահմադ Հարիբը, պատմական շենքի վերականգնումն իրականացնում են հենց իրենք՝ սիրիացիները, ինչպես նաեւ՝ Ռուսաստանից ժամանած մասնագետներ: Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի նյութական մշակույթի պատմության ինստիտուտի գիտարշավի ժամանակ փորձագետներն ուսումնասիրել են ոչնչացված պատմական օբյեկտները՝ հետագայում դրանց 3D մոդելները ստեղծելու համար: Ժամանակակից ամրոցի տեղում ամենահին շինությունները կառուցվել են Հալեպի առաջին տիրակալի՝ Համդանիդների արքայատոհմից Սայֆ-ալ-Դաուլի կողից 10-րդ դարում: XIII դարի առաջին տասնամյակում միջնաբերդը վերածվել էր հարստագույն քաղաքի: Ներսում պալատներ եւ բաղնիքներ, մզկիթներ եւ դամբարաններ, զինանոց եւ զինվորների նախապատրաստման համար տարածքներ, ջրի ցիստեռներ եւ հացահատիկ պահելու ամբարներ: 1986 թվականին Հալեպի միջնաբերդը գրանցվել էր ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում՝ Հալեպի Հին քաղաքի հուշարձանների շարքում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր