00:00:00

Հորդառատ անձրևի հետևանքով ջրալցվել են Երանոս և Լանջաղբյուր գյուղերի բնակիչների տները

09:41, 02 օգոստոս 2021 Պատահարներ

Օգոստոսի 2-ին, ժամը 01։31-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երանոս գյուղում հորդառատ անձրևի հետևանքով տուն է ջրալցվել։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները գյուղի 6-րդ փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկի նկուղում (մոտ 80 քմ) կատարել են ջրահեռացման աշխատանքներ (մոտ 7 տոննա)։ *** Օգոստոսի 1-ին, ժամը 23։50-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հորդառատ անձրևի հետևանքով «Իլիկավանքի» մոտակայքում ավտոմեքենա է արգելափակվել, ինչպես նաև ջրալցվում են Լանջաղբյուր գյուղի բնակիչների տները։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «KIA Sportage» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Յ․ Բ․): Փրկարարները Լանջաղբյուր գյուղի Իլիկավանքի և Այվազովսկու փողոցներում գտնվող առանձնատների նկուղներում կատարել են ջրահեռացման աշխատանքներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր