00:00:00

Ավտովթար Արարատի մարզում․ 42-ամյա վարորդը 06-ով, մի քանի պտույտ շրջվելով, գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավոր

16:37, 31 հուլիս 2021 Պատահարներ

Երեկ, հուլիսի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 21։40-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 42-ամյա Գրիգոր Գրիգորյանը իր վարած ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենայով Գառնի-Լանջազատ ավտաճանապարհին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Գ․ Գրիգորյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը 1 մարտական հաշվարկով։ Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ հետաքննիչ Հայկ Մեծոյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր