00:00:00

Կոտայքի մարզում 22-ամյա վարորդը 08-ով վրաերթի է ենթարկել 17-ամյա հեծանվորդի. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

19:59, 30 հուլիս 2021 Պատահարներ

Այսօր՝ հուլիսի 30-ին,  հեծանվորդի վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ, 22-ամյա Տիգրան Խաչատրյանը իր վարած ВАЗ 2108 մակնիշի ավտոմեքենայով Չարենցավան-Ալափարս խաչմերուկում վրաերթի է ենթարկել Կոտայքի մարզի բնակիչ, հեծանվորդ, 17-ամյա Խաչիկ Շարյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է հիվանդանոց, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Չարենցավան» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասաի հրամանատար  Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Արթուր Մինասյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են  նախապատրաստվում: Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Չարենցավանի բաժնի հերթապահ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետ Իսկանդարյանի գլխավորությամբ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր