00:00:00

Սա ուղղակի «Պակիստան դու հզոր ես» ժանրից է. բաց նամակ Էջմիածնի քաղաքապետին

04:04, 06 մայիս 2018

Բաց նամակ էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանին Արտակ Սերգոյանից: Հարգելի Գրիգորյան: Ես որդին եմ մի Հպարտ ազատամարտիկի՝ ով երբեք չի շահարկել իր Հոր Արցախյան պատերազմի մասնակից լինելը: Հուսամ ճանապարհորդած կլինեք աշխարհի զարգացած շատ երկրներում, եվ երբեվիցե ոչ մի երկրում չեք հանդիպել մի փողոց՝ որտեղ ձեց կասեն՝ այստեղ է ապրում այս ինչ գեներալը եվ նրա հանգստի համար այս փողոցը փակ է: Սա ուղղակի «Պակիստան դու հզոր ես» ժանրից է: Պարոն Գրիգորյան, Էջմիածնում տիրող վախի մթնոլորտ ձևավորելու մեջ, կարծում եմ նաև դուք՝ որպես քաղաքապետ ունեք ձեր մեղքի բաժինը: Չի կարելի անհնդատ շահարկել Արցախյան պատերազմի մասնակից լինելը, դա ոչ մեկին բարոյական իրավունք չի տալիս վերեվից նայել իմ համաքաղաքացիներին: Սա 90 -ականների էջմիածինը չէ, մենք 2018 թվականն ենք՝ հարգելիս: Անմիջապես դիմեք ոստիկանության համապատասխան մարմիններին բացել Էջմիածնի բոլոր փակ փողոցները: Վաղը ուշ է լինելու: Հուսամ այս ծայրահեղ աղքատության շեմին հասցրած մարդկանց պատասխանատվությունը սարերի հետեվում չէ: Մարդիկ ապրելու են մի քաղաքում, որտեղ թեվածելու է Սերը եվ Համերաշխությունը: #Դուխով

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր