00:00:00

Լոռիում վթարի հետևանքով պայմանագրային զինծառայողներ են տեղափոխվել հիվանդանոց

12:14, 28 հուլիս 2021 Պատահարներ

Հուլիսի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ ժամը 09։00-ի սահմաններում Շիրակի մարզ բնակիչ 30-ամյա Մհեր Գրիգորյանը իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 9-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ շրջվել։ Shamshyan․com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդ Մ․ Գրիգորյանը, նրա ուղևոր Շիրակի մարզի բնակիչ 34-ամյա Արտյոմ Հակոբյանը բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել են Սպիտակի բժշկական կենտրոն։ Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդն ու ուղևորը ծառայում են ՀՀ ՊՆ N զորամասում որպես պայմանագրային զինծառայողներ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր