00:00:00

Գեղարքունիքում ավտովթարի հետեւանքով երկու անչափահաս տեղափոխվել է հիվանդանոց

20:39, 27 հուլիս 2021 Պատահարներ

Ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Այսօր՝ հուլիսի 27–ին, ժամը 14:30-ի սահմանում, Ճամբարակ քաղաքի Գարդմանի փողոցում բախվել են Դրախտիկ գյուղի բնակիչ, 79-ամյա Վոլոդյա Երիցյանի վարած ВАЗ 2121 մակնիշի եւ Ձորավանք գյուղի բնակիչ, 33-ամյա  Սամվել Դադյանի վարած  ВАЗ 2115 մակնիշի ավտոմեքենաները: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com–ը։ Վթարի հետեւանքով վերջինիս ուղեւորներ՝ ՌԴ քաղաքացի 16-ամյա Աննա Դադյանն ու Ձորավանք գյուղի բնակիչ, 3-ամյա Վլադիմիր Դադյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ճամբարակ» բժշկական կենտրոն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր