00:00:00

Սարյան փողոցում այրվել է երկու ավտոմեքենա. տուժածներ չկան

22:58, 26 հուլիս 2021 Պատահարներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր՝ հուլիսի 26-ին, ժամը 17։44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Սարյան փողոցի թիվ 29 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ այրվում է երկու ավտոմեքենա. տուժածներ չկան: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։56-ին, մարվել՝ 18։05-ին։ Այրվել են «KIA Sorento» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ․ Գ․) եւ «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Ս․ Ս․) շարժիչի հատվածը՝ մասամբ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր