00:00:00

Nissan X-Trail-ը տապալել է քարե պարիսպն ու հայտնվել ճանապարհի մեջտեղում, կան վիրավորներ

19:22, 26 հուլիս 2021 Պատահարներ

Այսօր՝ հուլիսի 26-ին,  խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:3-ի սահմաններում  Nissan X-Trail  մակնիշի ավտոմեքենան Նուբարաշենի խճուղում՝ Նուբարաշենի բանտի ճանապարհին, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բնակչի սեփական տան քարե պարսպին, տապալել այն և  առաջ ընթանալով՝ գլխիվայր մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում: Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգու, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած Երևանի  1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել,  ապա տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն: Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը: Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր