00:00:00

Ամիրյան-Զաքյան փողոցների խաչմերուկում բախվել եբն 4 ավտոմեքենաներ. Կան վիրավորներ

12:00, 26 հուլիս 2021 Պատահարներ

Հուլիսի 26-ին, ժամը 02։27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ամիրյան և Զաքյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Հայաստանի ԱԻՆ-ից  հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, «Mercedes 350» և «Toyota Corolla» մակնիշների ավտոմեքենաների վարորդները հոսպիտալացվել են Էրեբունի ԲԿ։ Փրկարարները «Mercedes 350» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ի․ Մ․-ին (ծնված 1987 թ․) և «Mercedes W124» ավտոմեքենայի վարորդին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենաներին․ տուժածները հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և իրականացրել «Mercedes W124» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածի հովացման աշխատանքներ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր