00:00:00

Ինչ է հայտնաբերվել «Պալաս» առևտրի համալիրում

23:14, 05 մայիս 2018 Պատահարներ

ՀՀ ԱԻ նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի հրամանով` շարունակվում են «Հակահրդեհային պատրաստվածության մակարդակի բարձրացման փուլ»-ի շրջանակում հյուրանոցային ու ռեստորանային համալիրներում, սննդի կետերում, առևտրի և ժամանցի խոշոր կենտրոններում իրականացվող ուսումնավարժությունները: Մայիսի 5-ին հերթական հատուկ տակտիկական ուսումնավարժանքն անցկացվեց Նոր Նորք վարչական շրջանում գտնվող՝ հասցե Գայի պողոտա 12/2, «Պալաս» առևտրի կենտրոնում` «Հրդեհի դեպքում կազմակերպության աշխատակիցների և քաղաքացիների տարահանումը» թեմայով: Ըստ ուսումնավարժանքի պլանի մտահղացման՝ հրդեհն առաջացել էր առևտրի կենտրոնի տաղավարներից մեկում, աշխատակիցների կողմից ձեռնարկվել են անձնակազմի և հաճախորդների տարահանման, ինչպես նաև` հրդեհի մարման աշխատանքներ, սակայն հրդեհը մարել չէր հաջողվել և այն տարածվել է ամբողջ սրահով: Ծխապատ գոտում կային արգելափակված մարդիկ: Դեպքի վայր ժամանելուց հետո հրշեջ-փրկարարների կողմից կատարվում է հետախուզություն, իրականացվում են որոնողափրկարարական, տարահանման և հրդեհաշիջման աշխատանքներ: Վարժանքին մասնակցում էին ԱԻՆ փրկարար ծառայության 6 մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք: Ուսումնավարժությանը ներգրավված էր նաև Նոր Նորք վարչական շրջանի կանաչապատման ավտոմոբիլ-ցիստեռնը՝ հրշեջ մեքենաների լիցքավորման համար: Ուսումնավարժության ընթացքում ի հայտ եկան մի շարք խնդիրներ՝ կապված հակահրդեհային ազդարարման համակարգի, սարքավորումների և տարահանման ելքերի հետ: Մասնավորապես՝ • ներքին հրդեհաշիջման ծորակները չեն գործում, • բացակայում է հրդեհաշիջման ինքնաշխատ համակարգը, • հիդրանտները տեղակայված են շինությունից բավական հեռու և, ըստ էության, պիտանի չեն, • որոշ տաղավարներում բացակայում են հրդեհի ազդարարման տվիչները, իսկ տեղադրվածները կարիք ունեն ստուգման, • տարահանման ուղիներում առկա են դյուրավառ և այրվող նյութեր, որոնք պետք է ապամոնտաժվեն: ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության աշխատակիցները պայմանավորվածություն ձեռք բերեցին առևտրի կենտրոնի ղեկավար կազմի հետ համատեղ աշխատել հայտնաբերված թերությունների շտկման ուղղությամբ: Ուսումնավարժանքի նպատակն էր ստուգել «Պալաս» առևտրի կենտրոնի անձնակազմի և արձագանքող ուժերի պատրաստվածությունը հրդեհաշիջման, փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելիս, ինչպես նաև կատարելագործել առևտրի կենտրոնի անձնակազմի և արձագանքող ուժերի համագործակցությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր