00:00:00

Պայթյուն Ստեփանակերտում․ տուժածի վիճակը ծանր է․ ԱԻՊԾ

13:51, 25 հուլիս 2021 Պատահարներ

Երեկ առավոտյան ժամը 10:05-ին ԱՀ ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության ահազանգման կենտրոնում, միաժամանակ ոստիկանության «Հերթապահ մաս»-ում հաղորդում է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Հ.Թումանյան փողոցի նորակառույց թաղամասի շինհրապարակում դժբախտ պատահար է տեղի ունեցել: Այս մասին հայտնում են ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։ Շինարարության մեջ օգտագործվող նյութից (կարբիդ), ինքնաշեն գազազոդման սարքում առաջացել է պայթյուն, ինչի հետևանքով տուժել է նշված տարածքում աշխատող Մարտունու շրջանի Խնուշինակ համայնքի բնակիչ Ա.Գ.-ն (ծնված 1968թ.): Վերջինս մարմնական տարբեր աստիճանի վնսավածքներով Ստեփանակերտի «Շտապ բժշկական օգնություն կայանի» մեքենայով տեղափոխվել է հանրապետական բժշկական կենտրոն: Ըստ բժիշկներից ստացված տեղեկության՝ նրա առողջական վիճակը գնահատվում է ծանր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր