00:00:00

Ավտովթար-վրաերթ Երևանում․ Շենգավիթում բախվել են BMW-ն ու Opel-ը. Opel-ն էլ վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի

21:10, 24 հուլիս 2021 Պատահարներ

Այսօր, հուլիսի 24-ին, ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Ժամը 11։40-ի սահմաններում Բագրատունյանց-Սողոմոն Տարոնցի փողոցների խաչմերուկում բախվել են Opel և BMW մակնիշի ավտոմեքենաները։ Բախման հետևանքով Opel-ն առաջ է ընթացել և վրաերթի ենթարկել հետիոտնի համար նախատեսված վայրով անցնող 3 հետիոտնի, ապա բախվել մայթեզրին տեղադրված էլեկտրամատակարարման համար նախատեսված երկաթյա արկղին և ծառին։ Վրաերթի ենթարկված 3 քաղաքացիները, Opel-ի վարորդն ու նրա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Փաստի առթիվ Վ․ Բաղդասարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր