00:00:00

Խոշոր վթար Լոռիում. «Օպել»-ը գլխիվայր շրջվել է եւ հայտնվել դաշտում. կան վիրավորներ. վարորդը ՊՆ սպա է (ֆոտո)

22:01, 05 մայիս 2018 Պատահարներ

Լոռու մարզում, այսօր՝ մայիսի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 15։00-ի սահմաններում Opel մակնիշի 35 MG 945 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 1.5 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել ծառերին եւ գլխիվայր հայտնվել դաշտում։ Shamshyan.com-ի  փոխանցմամբ, վթարի հետեւանքով վարորդն ու նրա 3 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն։ Քանի որ վարորդը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում, վթարի փաստով հետաքննությունը կատարում է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր