00:00:00

22-ամյա մասիսցին Երևան-Երասխ ճանապարհին մահացու վրաերթի է ենթարկել 24-ամյա երևանցուն

11:08, 23 հուլիս 2021 Պատահարներ

Հուլիսի 23-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 01։00-ի սահմանում Մասիս քաղաքի բնակիչ 22-ամյա Հարություն Հարությունյանը Երևան-Երասխ ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում «BMW»-ով վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ, 24-ամյա Տիգրան Խլղաթյանին, գրում է shamshyan.com-ը։
Ըստ աղբյուրի՝ վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է։ Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է հիվանդանոց, սակայն օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր