00:00:00

Հիվանդանոցում մահացել է Դիլիջանի թունելի մոտ տեղի ունեցած վթարից տուժած 25–ամյա ուղևորը․ shamshyan.com

22:44, 22 հուլիս 2021 Պատահարներ

Այսօր Այրվածքաբանության ազգային կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել է Երևան քաղաքի բնակիչ, 25-ամյա Հայկ Պողոսյանը, որը նշված կենտրոն էր տեղափոխվել հուլիսի 16-ին Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի Դիլիջանի թունելից  դուրս գալիս Երևանի բնակիչ, 21-ամյա Նարեկ Նազարյանի կողմից վարած ГАЗель մակնիշի ավտոմեքենայի վթարի ենթարկվելուց հետո, տեղեկացնում է shamshyan.com–ը։ Կայքը հիշեցնում է, որ վթարից հետո ավտոմեքենայում հրդեհ էր բռնկվել, ինչի հետևանքով էլ Ն. Նազարյանն ու Հ. Պողոսյանը տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Կայքի տեղեկություններով՝ մահացածն ու վիրավորն աշխատում էին «ԱԼԵՔՍ ՀՈԼԴԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունում՝  Ն. Նազարյանը՝ որպես վարորդ-առաքիչ: Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր