00:00:00

Ավտովթարի հետևանքով մահացել է 32-ամյա վարորդը (Լուսանկար)

16:47, 22 հուլիս 2021 Պատահարներ

2021թ. հուլիսի 22-ի՝ ժամը 01։35-ին, անհայտ քաղաքացին զանգահարել է ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ Սևան-Երևան ավտոճանապարհին՝ Ծովագյուղից դեպի Սևան ուղղությամբ վթար է տեղի ունեցել։ Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 01:20-ի սահմաններում, Մասիս քաղաքի 32-ամյա բնակիչն իր վարած «Mercedes Benc C180» ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 70 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել, որի հետևանքով վերջինս մահացել է։ Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել են դիակի դատաբժշկական և դատաավտոտեխնիկական փորձաքննություններ։ Կատարվում է նախաքննություն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր