00:00:00

Ամիրյանի հրաժարականի իրական դրդապատճառը

18:56, 05 մայիս 2018

Մայիսի 2-ին «ցուցարար» - դերասանների ներկայությամբ իր հրաժարականի մասին հայտարարեց Մշակույթի արդեն նախկին նախարար Արմեն Ամիրյանը: Վերջինս նախարարի պաշտոնում նշանակվել էր, փոխարինելով Հասմիկ Պողոսյանին, որի գործունեությունից դժգոհ էին բոլորը: Ամիրյանի նշանակումով  սպասելիքներ կային, որ համակարգը, որը գտնվում է վատթար վիճակում դրական փոփոխությունների արդյունքում կկենդանանա: Սակայն  տեղի ունեցավ բոլորովին հակառակը: Ամիրյանը շարունակեց իր նախորդի վարած քաղաքականությունը, ինչի արդյունքում առանց այն էլ անմխիթար վիճակում գտնվող մշակույթը Հայաստանում անկում ապրեց: Ամիրյանը նշանակումից անմիջապես հետո ձեռնամուխ եղավ ոլորտը ծանոթ- բերակամներով համալրելու գործընթացին, այդ ընթացքում աշխատանքից ազատելով բանիմաց մասնագետների: Նա մշակեց մի շարք ծրագրեր, որոնք արժանացան հասարակական քննադատության: Խոսքը օրինակ Օպերայի շենքում սաունա եւ ռեստորան կառուցելու Ամիրյանի գաղափարի մասին է: Ի դեպ այդ կառույցում տիրող անառողջ մթնոլորտը, որը հանգեցրեց մի շարք մասնագետների հեռացման տեղի է ունեցել Ամիրյանի ցանկությամբ եւ լուռ համաձայնությամբ: Իհարկե Ամիրյանը դրական բաներ էլ արել, բայց միայն սեփական անձի համար: Նա պաշտոնավարման ընթացքում բավականին հարստացել է: Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովից Irakanum.am-ը տեղեկանում է, որ   2017 թվականին  Ամիրյանը  չորս հողամաս է օտարել: Ըստ ներկայացված հայտարարագրի՝ հողամասերից երկուսը օտարվել են յուրաքանչյուրը 4.5 մլն դրամով, իսկ մյուս երկուսը՝ մեկը՝ 4 մլն, մյուսն էլ՝ 3 մլն դրամով: Արմեն Ամիրյանը ընդհանուր առմամբ պատկառելի ունեցվածք ունի:  2017 թվականին Ամիրյանն ստացել է ընդամենը 6 մլն 463 հազար դրամ աշխատավարձ, բայց նրա տարեկան եկամուտներն ընդհանուր առմամբ կազմել են 83 մլն 242 հազար դրամ և 180 հազար դոլար: Նշված 180 հազար դոլարը նախարարն ստացել է վարձակալության դիմաց ստացված վճարներից, 76 մլն դրամ էլ Ամիրյանը նախորդ տարի որպես շահաբաժին է ստացել: Եվ 120 մլն դրամ նախորդ տարի Արմեն Ամիրյանը փոխառություն է վերցրել: Հիշեցնենք, որ Արմեն Ամիրյանը նախորդ տարվա պաշտոնն ստանձնելու հայտարարագրով զարմացրել էր հանրությանը, նա 5 անհատական բնակելի տուն էր հայտարարագրել, երկու հասարակական նշանակության շինություն, երեք հողամաս, «NISSAN ALTIMA 2.5» մակնիշի մեքենա:Ի դեպ, նախարար դառնալուց հետո Արմեն Ամիրյանի ստացած շահաբաժիններն ավելացել են, եթե 2016 թվականի տարեկան հայտարարագրում նա տարեկան ստացել էր 16 մլն դրամ շահաբաժին, ապա 2017-ի հայտարարագրում դա կազմել է 76 մլն դրամ: Ինչ վերաբերում է նրա հրաժարականին, ապա մեղմ ասած ծիծաղելի են այն պնդումները, թե Ամիրյանը հրաժարական է տվել ժողովրդական ճնշման եւ որ ամենակարևորն է «ցուցարար» դերասանների ճնշման ներքո: Լավատեղյակ աղբյուրները հայտնում են, որ Ամիրյանը հստակ իմացել է, որ անգամ եթե իշխանափոխություն տեղի չունենար, ինքը նախարարի պաշտոնում այլեւս չէր վերանշանակվելու, հետեւաբար այս շոուն կարելի է  համարել չստացված: Եվ վերջում նշենք, որ դերասանական խաղը գեղեցիկ, գնահատելի ու ծափահարությունների է արժանի, եթե այն մատուցվում է բեմից: Irakanum.am  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր