00:00:00

Հրդեհ՝ «1 ԲԻՍ» կանչով․ Երևանի Էրեբունի փողոցում 5 հարկանի շենքի տանիք է այրվել

11:26, 20 հուլիս 2021 Պատահարներ

Հուլիսի 19-ին՝ ժամը 18։48-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Էրեբունի փողոցում այրվում է հինգ հարկանի շենքի տանիք։ Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, ավտոսանդուղք և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։ Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ  Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երեք մարտական հաշվարկ։ Փրկարարները ոստիկանների հետ համատեղ տարահանել են 15 բնակչի։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։51-ին, մարվել՝ 20։17-ին։ Այրվել են շենքի տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 400 քմ)։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր