00:00:00

Ռուսաստանում գնացքներ են բախվել. կան զոհեր

23:18, 18 հուլիս 2021 Պատահարներ

ՌԴ Ամուրի շրջանում բեռնատար գնացքներ են բախվել: Ննախնական տվյալներով կա 4 զոհ։ Վնասվածքներ են ստացել շոգեքարշի անձնակազմի 3 աշխատակիցներ: Տեղի առողջապահության նախարարությունը պարզաբանել է, որ տուժածները այրվածքներով ու գլխի վնասվածքներով հիվանդանոցում են: Բժիշկները նրանց վիճակը գնահատում են միջին ծանրության: Երկաթուղու մամուլի ծառայության հաղորդմամբ, գնացքները բախվել են «Էլգաուգոլ» ՍՊԸ-ին պատկանող մայրուղու Ուլակ-Էլգա հատվածում: Հեռավոր Արևելքի տրանսպորտի հետաքննության վարչությունը պարզաբանել է, որ բախվող գնացքներից մեկը դատարկ է եղել, մյուսի վագոնները բեռնված են եղել ածուխով: Հարուցվել է քրեական գործ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր