00:00:00

Մեղրիում «Mazda»-ն բախվել է կամրջի բետոնե հենապատին․ կա 1 զոհ, 2 վիրավոր

19:15, 17 հուլիս 2021 Պատահարներ

Հուլիսի 17-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 15։50-ի սահմանում «Mazda» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ավտոճանապարհի 374 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է կամրջի բետոնե հենապատին, գրում է shamshyan.com-ը: Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մեղրու բժշկական կենտրոն։ Դեպքի փաստով քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ Քր․ Օրի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր