ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է հայ-ամերիկյան թանգարանի կառուցմանն ու ԱՄՆ կառավարության ֆինանսական աջակցությանը:
«Ուրախությամբ պետք է տեղեկացնեմ, որ դաշնային կառավարության 2022-ի ֆինանսավորման օրինագծում ներառվում է 950 հազար դոլար աջակցություն՝ հայ-ամերիկյան թանգարանի և մշակութային կենտրոնի կառուցման ու զարգացման համար: Այս ֆինանսավորումը դաշնային կառավարությանը գործընկեր կդարձնի տեղական ինքնակառավարման մարմինների և մասնավոր հատվածի հետ այս կարևոր մշակութային կառույցի ստեղծման գործում: