00:00:00

ՃՏՊ Մրգանուշ գյուղի վերջնամասում

15:46, 05 մայիս 2018 Պատահարներ

Մայիսի 5-ին, ժամը 04:44-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Կանաչուտ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան ընկել է ջրանցքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մրգանուշ գյուղի վերջնամասում «Mercedes-Benz C 190» մակնիշի ավտոմեքենան (վարորդը` Ա. Կ., ծնված 1982թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել դաշտում: Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի հատված: Պատահարի հետևանքով տուժածներ չկան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր