Այսօր՝ հուլիսի 14-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապա8հի Պտղունք գյուղի վարչական տարածքում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել են Samand և Volkswagen մակնիշի ավտոմեքենաները:
Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով 3 հոգի տեղում մահացել են: Դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Դավթյանի, վաշտի հրամանատար Գիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառելն Սարգսյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Կարեն Հակոբյանն ու ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ Ռաֆայել Պողոսյանը:
Վթարի մասի ՃՈ -77 օպ կառավարման կետրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության, Վաղարշապատի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ մարզային քննչական վարչության պետ Սամվել Տոնոյանի, Վաղարշապատի քննչական բաժնի պետի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի գլխավորությամբ:
Փաստի առթիվ Վաղարշապատի քննչական բաժնում ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի մարդու մահ) հատկանիշներով:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և մահացածների ինքնությունը:
Գ. Շամշյանի տեղեկություներով՝ Samand մակնիշի ավտոմեքենան հաշվառված է ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության հաշվեկշռում և, ըստ նախնական տեղեկությունների, մահացածներից երկուսը ոստիկաններն են, մեկը՝ քաղաքացիական անձ: