00:00:00

Արտակարգ դեպք Երևանում. Մամուլի շենքի դիմաց ՝ «Հայ- ռուսական կոզակական միավորում» շենքի մոտ անհայտ հանգամանքներում տեղի է ունեցել պայթյուն

19:47, 14 հուլիս 2021 Պատահարներ

Այսօր՝ հուլիսի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը  17:40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության  911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արշակունյաց պողոտայում՝ Մամուլի շենքի դիմաց, դեռևս անհայտ հանգամանքներում հետիոտնի համար նախատեսված մայթում պայթյունի ձայն  է լսվել, ինչի հետևանքով փոս է  առաջացել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Երևանի թիվ 2 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ՝ խմբի պետ Յուրիկ Եղիազարյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» Երևանի ԳԳՄ-ի ներկայացուցիչները, ովքեր տեղում պարզել են, որ առաջացած փոսը կապ չունի գազատար խողովակի հետ, քանի որ նշված հատվածով գազախողովակ չի անցնում: Այս պահին ժամանել են նաև ԱԻՆ տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի փորձագիտական լաբորատորիայի ծառայողները՝ պետ Մարտին Ասլանյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել են նաև կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կոմունալ բաժնի ներկայացուցիչները՝ գլխավոր մասնագետ Արամ Գրիգորյանի գլխավորությամբ: ԱԻՆ-ի ներկայացուցիչները, «Գազպորմ»-ի և թաղապետարանի ծառայողներն  այս պահին սահմանազատել են տարածքը, որպեսզի հետաքրքրասեր, իսկ նման քաղաքացիներ Երևանում այնքան կան, ինչքան Opel, նշված հատվածով չանցնեն, մինչև ժամանեն «Հայաստանի էլեկտրական ցանցեր«  ընկերության ներկայացուցիչները: Թե ինչի հետևանքով է առաջացել փոսը՝ պարզվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր