00:00:00

Ծառից կախված կնոջ ինքնությունը պարզվել է, ՔԿ-ն մանրամասներ է հայտնում․ լուսանկարներ

17:58, 14 հուլիս 2021 Պատահարներ

2021 թվականի հուլիսի 14-ին՝ ժամը 13:20-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի «Թումո» կոչվող զբոսայգու շատրվանների մոտ դի կա:
նկար
Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը և «Թումո» կոչվող զբոսայգում, դեպքի վայրի զննությամբ, հայտնաբերել իգական սեռի դի՝ ծառից կախված վիճակում: նկար Ձեռնարկված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է դիակի ինքնությունը. նա Երևան քաղաքի բնակչուհի է, 41 տարեկան: նկար Փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր։ Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: նկար Ձեռնարկվում են միջոցառումներ՝ կնոջ մահվան բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին:  
նկար

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր