00:00:00

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում․ Արծվի թևերի մոտ բախվել են «Արզնի կաթ» ընկերության Jeep-ն ու կաթ տեղափոխող ավտոմեքենան․ կաթի ավտոն կողաշրջվել է․ կան վիրավորներ

23:29, 13 հուլիս 2021 Պատահարներ

Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Այսօր՝ հուլիսի 13-ին, ժամը 18։00-ի սահմանում,  Երեւան-Սեւան ավտոճանապարհի 15 կմ հատվածում, ժողորվդին հայտնի՝ Արծվի թեւերի մոտ, դեպի Երեւան ընթանալիս, բախվել են Չարենցավան քաղաքի բնակիչներ 34-ամյա Հովհաննես Այվազյանի վարած Jeep եւ 29-ամյա Մկրտիչ Մկրտչյանի վարած բեռնատար ГАЗель մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հաղորդում է SHAMSHYAN.com-ը։ Բախման հետեւանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել երթեւեկելի գոտուց, հարվածել երկաթբետոնե արգելապատնեշներին, մոտ 10 մետր գլորվել հսկայական քարերի ու հողաթմբի վրայով եւ հայտնվել ներքեւում գործող ճանապարհին։ ГАЗель-ը բարձված է եղել կաթով, որը, սակայն, թափվել է։ Վթարի հետեւանքով 2 վարորդները տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։ Փաստի առթիվ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։ Կայքի տեղեկություններով՝  2 ավտոմեքենաները պատկանում են «Արզնի կաթ» ՍՊԸ-ին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր