00:00:00

Հրդեհ Նորագավիթում. Վագոն-տնակն ամբողջությամբ այրվել է

14:39, 05 մայիս 2018 Պատահարներ

Հայաստանի ԱԻՆ-ում, մայիսի 4-ին, ժամը 19:25-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նորագավիթի թաղամասում՝ «Սկանիա» ընկերության մոտակայքում: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:59-ին, մարվել՝ 20:17-ին: Ամբողջությամբ այրվել է Արտաշատի խճուղու տներից մեկին հարակից տարածքում գտնվող վագոն-տնակը՝ 24 քմ: Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր