00:00:00

«Կամազ» մակնիշի ավտոմեքենան գլորվել է ձորը. վարորդը տեղում մահացել է

15:46, 13 հուլիս 2021 Պատահարներ

2021թ. հուլիսի 12-ին՝ ժամը 17:25-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ քարերով բեռնված ավտոմեքենան շրջվել է ձորակը: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ 2021թ. հուլիսի 12-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, «Կամազ»-ի լիցքը բեռնաթափելու ժամանակ, Կոտայքի մարզի Առինջ գյուղի Տերյան 3-րդ փողոցի հարակից տարածքում, տեղի է ունեցել հողասահք, ինչի հետևանքով ավտոմեքենան շրջվել է ձորակը, իսկ վարորդը՝ տեղում մահացել: Պարզվել է, որ նշված բեռնատարի վարորդը հանդիսանում է Աբովյան քաղաքի բնակիչ՝ ծնված 1959թ.: Վերջինիս դին ավտոմեքենայից դուրս է բերվել ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության աշխատակիցների կողմից: Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ պատահարի բոլոր հանգամանքները, պատճառները պարզելու ուղղությամբ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր