00:00:00

Արցախի Մարտունիում ականի վրա պայթած հայ տղամարդը կորցրել է ոտնաթաթը․ մանրամասներ

20:39, 12 հուլիս 2021 Պատահարներ

Արցախի Մարտունու շրջանի՝ Ադրբեջանի կողմից օկուպացված հատվածում ականի վրա պայթած հայ տղամարդու վիճակը կայուն է։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Արմենիան` վկայակոչելով Ստեփանակերտից իր աղբյուրին։ Համաձայն աղբյուրի՝ միջադեպը տեղի է ունեցել Մարտունու շրջանում զոհվածների մարմինների որոնման ժամանակ: Երբ տղամարդը պայթել է ականի վրա, ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչներն առաջինն են բժշկական օգնություն ցուցաբերել, ապա նրան ցավազրկել են, վիրակապել, կանխել արյունահոսությունը, վարակազերծել: Դրանից հետո, կայքի աղբյուրի փոխանցմամբ, ռուս զինվորականները հայկական մեքենան ուղեկցել են սկզբում մինչև Մարտունու հոսպիտալ, ապա Ստեփանակերտ, որտեղ տղամարդուն վիրահատել են: Նա ականի պայթյունի արդյունքում կորցրել է ոտնաթաթը։ Տղամարդը դեռ հոսպիտալում է, նրա վիճակը կայուն է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր