00:00:00

Տան նկուղում շինարարական աշխատանքներ իրականացնելիս հողաշերտը փլվել է, 33-ամյա քաղաքացին մնացել է հողաշերտի տակ

22:06, 11 հուլիս 2021 Պատահարներ

Հուլիսի 11-ին, ժամը 17։10-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան քաղաքի Սիսական փողոցի տներից մեկում տեղի է ունեցել հողաշերտի փլվածք, ինչի հետևանքով քաղաքացին մնացել է հողաշերտի տակ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ տան նկուղում շինարարական աշխատանքներ իրականացնելիս հողաշերտը փլվել է, ինչի հետևանքով Ս․ Ա․-ն (ծնված 1988 թ․) մնացել է հողաշերտի տակ: Փրկարարները դուրս են բերել քաղաքացուն և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է Սիսիանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր